Քիչ առաջ ոստիկանության զորքերը մտան Էջմիածին քաղաք։ Երկու ավտոբուս է բերվել Էջմիածին, որոնք, ըստ երևույթին, սպասում են հրահանգի։ Մայր Աթոռի բակում իրավիճակը գերլարված է։ Հավաքված քաղաքացիները թույլ չտվեցին իրավապահներին իրենց հետ տանել Շիրակի թեմի առաջնորդ Միքայել Սրբազանին։ Այստեղ են ժամանել նաև կարմիրբերետավորները։ Մայր Աթոռի մոտ հավաքված քաղաքացիները կոչ են անում բոլոր հայերին հավաքվել Մայր Աթոռի բակում և կանգնել ի պաշտպանություն Եկեղեցու։               
 

Արգելարշավ

Արգելարշավ
08.06.2025 | 21:59
Հունիսի 9
Վեր բարձրացեք ձեր սին պատրանքներից ու վախերից և հասեք Իմ ուրախությանը:
Այդ բավական է բուժելու համար ձեր բոլոր վախերն ու խոցերը:
Մի մտաբերեք ձեր թերություններն ու ձախորդությունները և դրանց պատճառած դյուրազգաց ցավը, մոռացեք ցավառիթ ցնցումներն ու անհաճո երերումները:
Ապավինեք Ինձ:
Սիրեք Ինձ:
Կանչեք Ինձ:
Ձեր դաստիարակությունը մի յուրօրինակ արգելարշավ է.
«ՈՒստի վազեք, որպեսզի հասնեք»:
Որ կարողանաք ձեռք բերել ոչ միայն ձեր սրտի կամեցածը, այլ նաև Ինձ, որ ձեր հոգու ուրախությունն եմ ու նավահանգիստը:
Ինչ կմտածեք մրցասպարեզ ելած այն վազողի մասին, որ ինքն իրեն հուսահատ գետին է նետում առաջին իսկ արգելքի դիմաց, որը դրված էր վրայից անցնելու համար:
ՈՒրեմն ոտքի ելեք ու շարունակեք ձեր արշավը. Ես եմ ձեր թե’ Առաջնորդը, և թե’ Նպատակը:
Դիտվել է՝ 601

Մեկնաբանություններ